Բավարիան դարպասապահի դիրքի ամրապնդման համար դիտարկում է մի շարք տարբերակներ
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «Բավարիան» մտադիր է ամրապնդել դարպասապահի դիրքը։
Աղբյուրի փոխանցմամբ` հիմնական թեկնածուներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան է։
«Ռեկորդ մայսթերի» ղեկավարությունը կապվել իսպանացի դարպասապահի ներկայացուցիչների հետ` իմանալու համար արդյոք վերջինս պատրաստ է համալրել մյունխենյան ակումբի շարքերը, թե` ոչ։
«Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը դեռևս ապաքինվում է նախորդ տարեվերջին ստացած ոտքի կոտրվածքից և պատրաստ չի լինելու 2023/24 մրցաշրջանի սկզբնամասին։
Ինչ վերաբերում է նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում «Բավարիայի» դարպասը պաշտպանած Յան Զոմերին, ապա վերջինս չի ցանկանում լինել Նոյերի փոխարինողն ու պատրաստ է ընդունել «Ինտեր» տեղափոխվելու առաջարկը։
Տեղեկություններ կան նաև, որ մյունխենյան ակումբը դիտարկում է նաև «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնիի տարբերակը, սակայն «բյանկոներիները» մտադիր չեն վաճառել նրան։
Քննարկվում է նաև «Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայայի տարբերակը, սակայն «ռեկորդ մայսթերի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին չի բավարարում իսպանացի ֆուտբոլիստի հասակը (183 սմ)։
Բացի վերոնշյալ տարբերակներից, «Բավարիայի» short-list-ում հայտնվել են նաև Յասին Բունուն («Սևիլիա»), Գիորգի Մամարդաշվիլին («Վալենսիա») և Կամիլ Գրաբարան («Կոպենհագեն»)։
Նշվում է, որ ամենաքիչ հավանականը Մամարդաշվիլիի տարբերակն է, ում տրանսֆերի դիմաց «Վալենսիան» ցանկանում է ստանալ 30 մլն եվրո, իսկ «Բավարիան» չի ցանկանում նման խոշոր գումար վճարել այնպիսի դարպասապահի համար, ով Մանուել Նոյերի ապաքինվելուց հետո լինելու է նրա փոխարինողը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Գիորգի Մամարդաշվի, Դավիդ Ռայա, Դավիդ-դե-Խեա, Կամիլ Գրաբարա, Մանուել Նոյեր, Յան Զոմեր, Վոյցեխ Շյեսնի, տրանսֆերներ