Բավարիան գերանհավանական հաշվով ջախջախեց Զագրեբի Դինամոյին 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» ստադիոնում մրցեց Զագրեբի «Դինամոյի» դեմ։
«Ռեկորդ մայսթերը» պարզապես գերանհավանական հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 9:2 հաշվով։
Գերմանական գրանդից փայլեղ Հարի Քեյնը, որը դարձավ պոկերի հեղինակ, դուբլ գրանցեց Մայքլ Օլիսեն, մեկական գոլ էլ խփեցին Ռաֆայել Գերեյրուն, Լերոյ Սանեն ու Լեոն Գորեցկան։
Հյուրերից աչքի ընկան Բրունո Պետկովիչն ու Տակույա Օգիվարան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Բրունո Պետկովիչ, Դինամո Զագրեբ, Լեոն Գորեցկա, Լերոյ Սանե, Հարի Քեյն, Մայքլ Օլիսե, Չեմպիոնների-լիգա, Ռաֆայել Գերեյրու, Վենսան Կոմպանի