Բավարիայից բացի ևս մեկ գրանդ ակումբ լրջորեն հետաքրքրված է Լերոյ Սանեի ծառայություններով
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, կատալոնական «Բարսելոնան» նույնպես սկսել է լրջորեն հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը Սանեին տեսնում է որպես Ուսման Դեմբելեի փոխարինող։ Ակումբի ղեկավարության համբերության բաժակը լցվել է, քանի որ ֆրանսիացի եզրայինի համար խոշոր գումար է վճարվել, իսկ նա ոչ մի կերպ չի արդարացնում մարզչական շտաբի և ղեկավարության սպասելիքները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյունխենի «Բավարիան» նույնպես հետաքրքրված է գերմանացի հարձակվողի ծառայություններով և պատրաստ է նրան առաջարկել 5 տարվա պայմանագիր։
# Բավարիա, Բարսելոնա, Լերոյ-Սանե, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ