Բավարիայի հայտացուցակը Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպման համար
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հայտավորված են լինելու այդ խաղին։
Դարպասապահներ – Յան Զոմեր, Սվեն Ուլրայխ, Յոհաննես Շենկ
Պաշտպաններ – Դայո Ուպամեկանո, Մաթիյս դե Լիխտ, Բենջամեն Պավար, Ալֆոնսո Դևիս, Բունա Սար, Ժոաու Կանսելու, Դեյլի Բլինդ, Նուսայիր Մազրաուի, Յոսիպ Ստանիշիչ
Կիսապաշտպաններ – Յոզուա Կիմիխ, Լեոն Գորեցկա, Լերոյ Սանե, Կինգսլի Կոման, Թոմաս Մյուլլեր, Ռայան Գրանվենբերխ, Ջամալ Մուսիալա
Հարձակվողներ – Սերժ Գնաբրի, Սադիո Մանե, Մաթիս Թել
Նշենք, որ «ռեկորդ մայսթերի» կազմից ծնկի վնասվածքի պատճառով հայտացուցակից դուրս է մնացել կենտրոնական հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։
Հանդիպումը բաց կթողնեն նաև դարպասապահ Մանուել Նոյերն ու կենտրոնական պաշտպան Լյուկա Էրնանդեսը։
Հավելենք, որ «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա