Բավարիա – Չելսի և Բարսելոնա – Նապոլի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների

Բավարիա – Չելսի և Բարսելոնա – Նապոլի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների

11/03/2020 - 01:48

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում կանցնացվի առանց հանդիսականների։ Կորոնավիրուսը սկսել է արագորեն տարածվել նաև Գերմանիայում և Իսպանիայում։

«Բավարիան» արդեն հաստատել է, որ «Չելսիի» դեմ պատասխան խաղը կկայանա առանց հանդիսականների։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այն երկրպագուները, որոնք հանդիպման տոսմ էին ձեռք բերել, գումարը հետ է վերադարձվելու։

Դեռևս հայտնի չէ, թե հետագա մյուս հանդիպումները գերմանական ակումբներն ինչպես են անցկացնելու իրենց հանդիպումները։ Խոսք է գնում, որ մինչը ապրիլի 19-ը, հնարավոր է, որ բոլոր հանդիպումները։ Գերմանիայի տարածքում անցկացվեն առանց հանդիսականների։

Նշվում է, որ կորոնավիրուսն արդեն տարածվել է Գերմանիայի բոլոր 16 հողերում, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 1000-ը, 2 հոգի զոհվել է։

Ինչ վերաբերվում է «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպմանը, ապա «Բարսելոնայի» ղեկավարությունը քննարկելով Կատալոնիայի քաղաքային իշխանությունների, Իսպանիայի սպորտի, ինչպես նաև առողջապահության նախարարների հետ, որոշում է կայացվել խաղն անցկացնել առանց հանդիսականների։

Այսպսիով, այդ խաղը կատալոնական ակումբի պատմության մեջ կդառնա երկրորդ խաղը, որն անցկացվելու է առանց հանդիսականների։ Առաջին դեպքը գրանցվել էր 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Լա լիգայի «Լաս-Պալմասի» դեմ խաղը։ Այն ժամանակ Կատալոնիայի մայրաքաղաքում անկարգություններ էին տեղի ունենում՝ կապված Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախանալու հետ կապված։

Իսպանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1200 դեպք, Իտալիայում՝ 9 հազարից ավելի։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023