Բասկետբոլ. Լեբրոն Ջեյմսը դարձավ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն🎥
ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի` NBA-ի, կանոնավոր առաջնության 55-րդ խաղում «Լոս-Անջելես Լեյքերսը» սեփական հարկի տակ 130:133 հաշվով պարտվեց «Օկլահոմա Սիթի Տանդերին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 38 միավոր, 7 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց 3 ասիստ։
Երրորդ խաղափուլի վերջնամասում Լեբրոնը 2-միավորանոց դիպուկ նետում կատարեց, ինչից հետո NBA-ում վաստակած միավորների քանակը հասցրեց 38,388-ի։
Այդ ցուցանիշով նա դարձավ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն` շրջանցելով Կարիմ Աբդուլ-Ջաբարի հավերժ թվացող ռեկորդը, որը կանգուն էր 1984 թվականից։
Նշենք, որ Կարիմ Աբդուլ-Ջաբարի ակտիվում կա 38387 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# NBA, Բասկետբոլ, Բասկետբոլի ազգային ասոցիացիա, Լեբրոն Ջեյմս, Լոս-Անջելես Լեյքերս