Բաչկովը փայլուն հաղթանակով նվաճել է IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին 🎥
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած բռնցքամարտի IBA Pro 7 երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը մենամարտել է հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ և 9-րդ ռաունդում մրցակցին նոկաուտի ենթարկել նրան։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի (2021 թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Բաչկովը հաղթանակի շնորհիվ նվաճել է IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին։ Նա նաև պաշտպանել է WBA Continental գոտին։
Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 8 մենամարտերում (7-ը` նոկաուտով)։ Նոնգենին 40-րդ մենամարտն է անցկացրել ու կրեց 7-րդ պարտությունը։ Նա տարել է 33 հաղթանակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բռնցքամարտ, Հովհաննես Բաչկով