Բանդիկյանի առաջին ասիստը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հիմնական թիմում 🎥

Բանդիկյանի առաջին ասիստը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հիմնական թիմում 🎥

12/08/2025 - 19:41

Մոսկվայի ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու D խմբի երկրորդ տուրում հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տոլյատիի «Ակրոնին». հիմնական ժամանակում գրանցվել է 1:1 հաշիվը։

Մոսկովյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ-21 հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որը 70-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Թամերլան Մուսաևին։

19-ամյա ֆուտբոլիստը «բանակայինների» հիմնական թիմում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել։ Նա 6-րդ հանդիպումն էր անցկացնում մոսկովյան ակումբում։

Երիտասարդ կիսապաշտպանը 51 հանդիպման է մասնակցել ԲԿՄԱ-ի երկրորդ թիմում` գրանցելով 7-ական գոլ ու ասիստ։

«Ակրոնը» 5 միավորով D խմբի առաջատարն է, ԲԿՄԱ-ն 4 միավորով երկրորդ տեղում է։

Խմբում ընդգրկված են նաև Կալինինգրադի «Բալթիկան» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը», որոնք միավոր չեն վաստակել։ Երկրորդ տուրում ակումբները կմրցեն միմյանց դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023