Բայերն անակնկալ ոչ-ոքի գրանցեց` բաց թողնելով երկու գնդակի առավելությունը Հոլշտայն Քիլի դեմ խաղում 🎥

Բայերն անակնկալ ոչ-ոքի գրանցեց` բաց թողնելով երկու գնդակի առավելությունը Հոլշտայն Քիլի դեմ խաղում 🎥

05/10/2024 - 19:51

Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» սեփական դաշտում մրցեց առաջնության նորեկ «Հոլշտայն Քիլի» դեմ։

Տանտերերն արդեն 8-րդ րոպեի դրությամբ մրցակցին հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Վիկտոր Բոնիֆեյսն ու Յոնաս Հոֆմանը։

Թվում էր, թե Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հերթական հեշտ հաղթանակը կտանի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Հոլշտայն Քիլի» ֆուտբոլիստները։

Հյուրերը հետագայում կարողացան հետ բերել կորցրածն ու ոչ-ոքի կորզել։ Նախ 45+5-րդ րոպեին Մաքսիմ Գեշվիլը կրճատեց հաշիվը, ապա` 69-րդ րոպեին Յան-Ֆիթե Արպը խփեց երկրորդ պատասխան գոլը։

Հանդիպման հերոսներից էր նաև «Հոլշտայն Քիլի» դարպասապահ Տիմոն Վերները, որը կատարեց 5 սեյվ։

«Դեղագործները» անակնկալ ոչ-ոքի գրանցեցին և 11 միավորով 5-րդ տեղում են, «Հոլշտայն Քիլը» միավորների քանակը հասցրեց 2-ի ու գրավում է նախավերջին` 15-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023