Բայերի 48-րդ անպարտելի հանդիպումը. Ալոնսոյի թիմը ջախջախիչ հաղթանակ տարավ🎥
Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ։
Խաբի Ալոնսոյի թիմը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։
«Դեղագործների» գոլերը խփեցին Գրանիտ Ջական, Պատրիկ Շիկը, Էզեկիել Պալասիոսը, Ժերեմի Ֆրիմպոնգն ու Վիկտոր Բոնիֆեյսը։
Տանտերերի կազմից աչքի ընկավ Յուգո Էկիտիկեն։
Նշենք, որ «Բայերը» 2023/24 մրցաշրջանում պաշտոնական խաղերում դեռ պարտություն չի կրել։ Ակումբն անընդմեջ անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 48-ի։
Այս հաղթանակից հետո լևերկուզենյան ակումբը վաստակեց 84 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Այնտրախտը», 45 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Գրանիտ Ջակա, Էզեկիել Պալասիոս, Ժերեմի Ֆրիմպոնգ, Խաբի Ալոնսո, Պատրիկ Շիկ, Վիկտոր Բոնիֆացե