Բայերը հետաքրքրված է Ռեալի ֆուտբոլիստի ծառայություններով
Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Արդա Գյուլերի ծառայություններով։
Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի հաղորդմամբ` «դեղագործները» թուրք ֆուտբոլիստին ցանկացել են ձեռք բերել նախքան նա կտեղափոխվեր «արքայական» ակումբ։
Աղբյուրի համաձայն` Գերմանիայի չեմպիոնը շարունակում է պարբերաբար հետևել 19-ամյա ֆուտբոլիստի խաղին։ Իսպանական գրանդը, սակայն, մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը։
Այդուհանդերձ, եթե մինչև հաջորդ ամառ Գյուլերը չսկսկի կանոնավոր խաղաժամանակ ստանալ «Ռեալում», պատրաստ է դիտարկել առաջարկներ, իսկ «Բայերում» կարիերան շարունակելու տարբերակը նրան դուր է գալիս։
Լևերկուզենյան ակումբը նույնիսկ նախնական բանակցություններ է վարել եզրային հարձակվողի ընտանիքի անդամների ու նրա ներկայացուցիչների հետ, սակայն դեռ չի կապվել «սերուցքայինների» ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ Արդա Գյուլերը 2023 թ. ամռանն է տեղափոխվել մադրիդյան ակումբ, 30 խաղում խփել 7 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արդա Գյուլեր, Բայեր Լևերկուզեն, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ