Բալոտելին շուտով նոր ակումբ կունենա
«Ինտերի», «Միլանի», «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին, ամենայն հավանակությամբ, կարիրան կշարունակի իտալական Բ Սերիան ներկայացնող «Մոնցայի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 7-ին 30-ամյա հարձակվողը նոր ակումբի համար բուժզննում կանցնի, ինչից հետո պայմանագիր կկնքի «Մոնցայի» հետ։
Խոսակցություններ կային, որ իտալացի ֆուտբոլիստը մոտ է բրազիլական «Վասկո դա Գամա» տեղափոխվելուն, սակայն գործարքը չի կայացել։
Մարիո Բալոտելիի վերջին ակումբը եղել է իտալական «Բրեշիան», որտեղից հեռացել է 2020 թվականի հուլիսին և այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Հավելենք, որ «Մոնցան» պատկանում է Իտալիայի նախկին վարչապետ, «Միլանի» նախկին սեփականատեր Սիլիվիո Բեռլուսկոնիին։ Ակումբի գործադիր տնօրենը Ադրիանո Գալիանին է, իսկ գլխավոր մարզիչը Քրիստիան Բրոկին, ով կարիերայի ընթացքում երկար տարիներ հանդես է եկել «Միլանի» կազմում։ Նշենք նաև, որ ակումբում է հանդես գալիս նաև «Միլանի» նախկին հարձակվող Կևին-Պրինս Բոատենգը։
# Ադրիանո Գալիանի, Բ-Սերիա, Կևին-Պրինս Բոատենգ, Մարիո-Բալոտելի, Մոնցա, Սիլվիո Բեռլուսկոնի, Քրիստիան Բրոկի