Բալոտելին Մոնցայի կազմում առաջին գոլն է խփել🎥
Իտալական Բ սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Մոնցան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ առաջնության առաջատար «Սալերնիտանայի» նկատմամբ։
«Մոնցայի» կազմում առաջին հանդիպումն էր անցկացնում Մարիո Բալոտելին, ով 4-րդ րոպեին խփեց նաև իր առաջին գոլը՝ առաջ մղելով իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Մոնցան» վաստակել է 29 միավոր և ժամանակավորապես հանգրվանել է Բ սերիայի 3-րդ հորիզոնականում։ Առաջատարը «Սալերնիտանան» է՝ վաստակած 31 միավորով։
Հավելենք, որ «Մոնցան» պատկանում է «Միլանի» նախկին սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, ակումբի սպորտային տնօրենը «ռոսոներիների» կազմում նույն պաշտոնը զբաղվեցրած Ադրիանո Գալիանին է, իսկ գլխավոր մարզիչը «Միլանի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Բրոկին է։ Բացի Մարիո Բալոտելիից, «Միլանի» նախկին ֆուտբոլիստներից «Մոնցայում» է հանդես գալիս նաև Կևին Պրինս Բոատենգը։
# Ադրիանո Գալիանի, Բ-Սերիա, Կևին-Պրինս Բոատենգ, Մարիո-Բալոտելի, Միլան, Մոնցա, Սելերնիտանա, Սիլվիո Բեռլուսկոնի, Քրիստիան Բրոկի