Բալոտելին խոշոր ավտովթարի է ենթարկվել📸
Ինչպես տեղեկացնում է SportMediaset-ը, թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հարձակվող Մարիո Բալոտելին խոշոր ավտովթարի է ենթարկվել։
Աղբյուրի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ի երեկոյան։ 33-ամյա ֆուտբոլիստը, ով հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարի ժամանակ մեկնել էր Իտալիայի Բրեշիա քաղաք, իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի արգելապատնեշին։
Վթարից անմիջապես հետո բացվել են մեքենայի անվտանգության բարձիկները. բարեբախտաբար, Բալոտելիին ոչինչ չի պատահել, և նա կարողացել է ինքնուրույն դուրս գալ մեքենայից։
Իտալացի ֆուտբոլիստին բուժօգնություն են ցույց տվել, ինչից հետո նա սթափության թեստ է անցել։
Հաղորդվում է, որ սթափության առաջին թեստը եղել է դրական, սակայն հաջորդ ստուգումից Բալոտելին հրաժարվել է, այդ պատճառով էլ ոստիկանությունը ժամանակավորապես վերցրել է նրա վարորդական իրավունքը։
Հավելենք, որ Բալոտելին ընթացիկ մրցաշրջանում թուրքական Սուպերլիգայի շրջանակում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

