Բալեկյանը ժամանակավորապես հեռացվել է Բոկա Խունիորսից
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խնդիրներ ունի արգենտինական «Բոկա Խունիորսի» կազմում։
Բանն այն է, ինչպես գրում է Clarin-ը, հղում կատարելով «Բոկային» մոտ կանգնած աղբյուրներին, 28-ամյա ֆուտբոլիստն իր խաղընկերներ Մարկոս Ռոխոյի ու Քրիստիան Լեմայի հետ ներկա են եղել ակումբի հարձակվող Դարիո Բենեդետոյի ծննդյան տարեդարձին։
Աղբյուրը նշում է, որ ծննդյան արարողությունը տևել է մինչև վաղ առավոտ, իսկ խնջույքն ավարտվել է «Բոկայի» մարզումից ժամեր առաջ։
Ֆուտբոլիստները բաց են թողել մարզումը, ինչի հետևանքով ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարտինեսի որոշմամբ նրանք ժամանակավորապես հեռացված են «Բոկա Խունիորսից» և չեն ընդգրկվելու Արգենտինայի Լիգա պրոֆեսիոնալի 3-րդ տուրի «Տալյերեսի» դեմ տնային հանդիպման հայտացուցակում։
Հավելենք, որ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2024 թ. մասնակցել է ընդամենը 5 պաշտոնական հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոկա Խունիորս, Դարիո Բենեդետո, Դիեգո Մարտինես, Լիգա Պրոֆեսիոնալ, Մարկոս Ռոխո, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Տալերես