Բազմաթիվ ֆուտբոլիստներ և մարզիչներ դեմ են Լա լիգայի վերսկսմանը
Movistar+ հեռուստաընկերության լրագրող Իգնասիո Միգելեսը պատմել է, որ ոչ բոլորն են ցանկանում, որ Լա լիգան վերսկսվի հունիսի 8-ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիան հունիսի 8-ից վերադառնալու է բնականոն կյանքին, ինչը նշանակում է, որ Լա լիգան նույնպես կարող է վերսկսվել այդ օրվանից սկսած։
«Իսպանական ակումբների մարզիչների և ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը դեմ են, որ առաջնությունը վերսկսվի հունիսի 8-ին։ Նրանք ցանկանում են, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենան վերապատրաստվելու համար՝ վնասվածքներից խուսափելու համար։ Նրանք ցանկանում են լավ պատրաստվել։
Առաջնության վերսկսվան ամենաիրական ամսաթիվը հունիսի 12-ն է՝ ինչպես նախնական ծրագրել էր Խավիեր Տեբասը»,- Միգելեսը կատարել է հետևյալ գրառումը Twitter-ի իր օգտահաշվում։
Առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով։ Ակումբները մայիսին վերսկսեցին մարզումները։ Դադարեցման պահին կայացել էր 27 տուր, որի արդյունքում «Բարսելոնան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ռեալին» գերազանցելով երկու միավորով։
# Լա-լիգա, կորոնավիրուս