Բ սերիայի փլեյ-օֆֆ. Մոնցան եզրափակիչի առաջին խաղում հաղթեց Պիզային🎥
Իտալական Բ սերիայի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մոնցան» սեփական հարկի տակ մրցեց «Պիզայի» դեմ։
Հանդիպումը տանտերերի համար բավական հաջող մեկնարկեց, ովքեր արդեն 9-րդ րոպեին Դանի Մոտայի ջանքերով բացեցին խաղի մեջ։
Հանդիպման մնացած ժանակահատվածում էլ Ջովանի Ստրոպայի թիմն ավելի լավ տեսք ուներ ու 74-րդ րոպեին կրկնապատկեց առավելությունը. աչքի ընավ Քրիստիան Գյուտկյերը։
Այդուհանդերձ, հյուրերը 90+3-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մեկ գնդակ հետ բերեցին, որն իրն անվան դիմաց գրանցեց Ֆիլիպո Բերան։
Այսպիսով, «Մոնցան» դիմակայության առաջին խաղում հաղթեց 2:1 հաշվով։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 29-ին` Երևանի ժամանակով 22:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Բ-Սերիա, Դանի Մոտա, Մոնցա, Պիզա, Ջովանի Ստրոպա