Աֆրիկայի գավաթ. Նիգերիան վստահ խաղով հաղթեց Ալժիրին` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
Աֆրիկայի գավաթ. Նիգերիան վստահ խաղով հաղթեց Ալժիրին` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
10/01/2026 - 21:59

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Նիգերիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ալժիրի թիմին։

«Աֆրիկյան բրազիլացիներից» երկրորդ խաղակեսում հաղթական գոլերը խփեցին Վիկտոր Օսիմենն ու Ակոր Ադամսը։

Նիգերիացիները գրեթե ոչ մի շանս չտվեցին մրցակցին։ Ալժիրի հավաքականն ընդամենը 3 հարված կատարեց դեպի Սթենլի Նվաբալիի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Էրիկ Շելի գլխավորած թիմը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ հունվարի 15-ին կմրցի մրցաշարի տանտեր Մարոկկոյի ազգային հավաքականի դեմ։

Քառորդ եզրափակիչ վերջին դիմակայությունը կկայանա հունվարի 10-ին, որտեղ կմրցեն Եգիպտոսի ու Կոտ դ’Իվուարի հավաքականները, մեկնարկը` ժամը 23:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025