Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ՍԿԱ Խաբարովսկի կազմում 🎥
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող ՍԿԱ Խաբարավոսկը պատրաստվում է 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածին և ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ալանիային»։
ՍԿԱ-ի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 28-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, ով 45-րդ րոպեին գեղցիկ գոլի հեղինակ դարձավ` բացելով հաշիվը։
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը ՍԿԱ Խաբարովսկի կազմում հանդես է գալիս 2023 թ. փետրվարից` անցկացրած 30 խաղում դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Սիմոնյանը ժամանակին 10 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտյոմ Սիմոնյան, Ռուսաստանի երկրորդ դիվիզիոն, ՍԿԱ Խաբարովսկ, ՖԱԼ