Արսենալը Ռեալին 32+3 մլն եվրո է առաջարկել Լուկաս Վասկեսի համար

Արսենալը Ռեալին 32+3 մլն եվրո է առաջարկել Լուկաս Վասկեսի համար

05/07/2019 - 16:17

«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է տեղափոխվել «Արսենալ»:

Կողմերը բանակցություններ են վարում հնարավոր տրանսֆերի համար:

Ինչպես հայտնում է As-ը, անգլիական ակումբը ֆուտբոլիստի դիմաց առաջարկում է 32 մլն եվրո և ևս 3 մլն եվրո հավելավճարի տեսքով:

28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Անգլիա, չնայած որ նրանով հետաքրքրված են «Ինտերը», «Բավարիան» և «ՊՍԺ»-ն:

Լա լիգայի անցած մրցաշրջանում անցկացրած 31 հանդիպումներում Վասկեսը խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023