Արսենալը կարող է Ուելբեքին նոր պայմանագիր առաջարկել
Հարձակվող Դենի Ուելբեքը հնարավոր է մնա «Արսենալում»:
Ինչպես հայտնում է The Independent-ը, լոնդոնյան ակումբում մտածում են անգլիացուն նոր պայմանագիր առաջարկելու մասին:Գործող պայմանագիրը լրանում է ամռանը: 28-ամյա Ուելբեքն այժմ ապաքինվում է նոյեմբերին ստացած վնասվածքից:
«Նա դժվար թե կարողանա խաղալ այս մրցաշրջանում, բայց նա արագ ապաքինվում է:Հնարավոր է, որ բժիշկը թույլ տա նրան մեզ հետ մարզվել մրցաշրջանի վերջին հատվածում:
Ակումբի հետ շբումն ապագայի հետ կապվա՞ծ:Դա նրա անձնական գործն է:»,- ասել է ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: