Արմեն Մելիքբեկյանը հեռահար մամուլի ասուլիս կտա
Ինչպես տեղեկացնում է Հայաստնաի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, հեռահար մամուլի ասուլիս կտա։
Մամուլի ասուլիսը հեռարձակվելու է ՀՖՖ ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում, ինպես նաև ՀՖՖ յութուբյան ալիքով։ Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև դեկտեմբերի 4-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն և լրատվամիջոցի անուն։ Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել ոչ ավել, քան երկու հարց: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:
# Արմեն-Մելիքբեկյան, ՀՖՖ, Հֆֆ-նախագահ