Արմեն Հովհաննիսյանը նոր ակումբի կազմում նորամուտի խաղում գրավել է Օլիմպիակոս-2-ի դարպասը🎥
Հունաստանի երկրորդ դիվիզիոնի` Սուպերլիգա 2-ի 1-ին տուրում «Եպիսկոպին» մրցեց «Օլիմպիակոս-2»-ի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Եպիսկոպիի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի նորեկ, հայազգի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, ով 90-րդ րոպեին դարձավ բավական գեղեցիկ գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։
Այդուհանդերձ, «Օլիմպիակոս-2»-ին հաջողվեց փրկվել այս հանդիպումը և միավոր վաստակել. 90-2-րդ րոպեին աչքի ընկավ Խրիստոս Լացիոսը։
Հավելենք, որ «Եպիսկոպին» հանդես է գալիս Հունաստանի երկրորդ դիվիզիոնի հարավային գոտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմեն Հովհաննիսյան, հայկական-ֆուտբոլ