Արմեն Հովհաննիսյանը նորամուտն է նշել Նիտրայի կազմում🎥
Օգոստոսի 8-ին մեկնարկել է Սլովակիայի բարձրագույն առաջնությունը։ «Նիտրան», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արմեն Հովհաննիսյանը, առաջնության առաջին տուրում սեփական հարկի տակ մրցեց երկրի գործող չեմպիոն «Սլովանի» դեմ։
Հյուրերը հաղթեցին 5։0 հաշվով, որի կազմում դուբլի հեղինակ դարձավ Զան Մեդվեդը, մեկական անգամ աչքի ընկան Իբրահիմ Ռաբիուն, Դավիդ Ստրելեցը, իսկ Դանիել Մագդան գրավեց սեփական դարպասը։
Հավելենք, որ Արմեն Հովհաննիսյանը եղել է «Նիտրայի» մեկնարկային կազմում և փոխարինվել է 81-րդ րոպեին։ 20-ամյա հայ հարձակվողը 63-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։
# Արմեն Հովհաննիսյան, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Նիտրա, Սլովան