Արկադիուշ Միլիկի հեթ-տրիկը, Լիվերպուլի վստահ հաղթանակը?
Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրը մեկնարկեց E խմբի երկու խաղերով։
«Լիվերպուլը» վերջին տուրից առաջ վտանգել էր փլեյ-օֆֆ-ի ուղեգիրը, սակայն Յուրգեն Կլոպպի սաներն ապացուցեին, որ հիանալի մարզավիճակում են և հյուրընկալվելիս «Ռեդ Բուլ Արենայում» 0։2 հաշվով առավելության հասան «Զալցբուրգի» նկատմամբ։
Գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսի սկզբնամասում․ 57 և 58-րդ րոպեներին Նաբի Կեյտան ու Մոհամեդ Սալահը գրավելով ավստրիացիների դարպասը՝ հաղթանակ պարգևեցին իրենց թիմին։
Այս խաղին զուգահեռ Նեապոլում «Նապոլին» 4 անպատասխան գնդակ ուղարկեց խմբի հետնապահ «Գենկի» դարպասը։ 9 անընդմեջ հանդիպում չհաղթելուց հետո, վերջապես Կառլո Անչելոտիի սաներն ուրախացրին իրենց երկրպագուներին։
Առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արկադիուշ Միլիկն, իսկ երկրորդ խաղակեսում Դրիս Մերտենսը դրեց հանդիպման վերջակետը։
Այսպիսիով, «Նապոլին» և «Լիվերպուլը» դուրս եկան 1/8 եզրափակիչ՝ համապատսխանաբար վաստակելով 13 և 12 միավոր։ «Զալցբուրգը» 7 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և գարնանը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խաղարկությունում, իսկ «Գենկը» 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։
# Գենկ, Զալցբուրգ, Լիվերպուլ, Նապոլի, Չեմպիոնների-լիգա