Արթուր Վանեցյանի նման վարքագիծն անընդունելի է․ Արսեն Թորոսյան

Արթուր Վանեցյանի նման վարքագիծն անընդունելի է․ Արսեն Թորոսյան

07/11/2019 - 01:21

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, ով նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, Facebook-ի իր էջում կիսվել է ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի տեղադրած լուսանկարով, որտեղ ասվում է, որ ֆեդերացիայի նախագահն իրավունք չունի հավաքականի մարզիչ նշանակելու։

«ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,-գրել է Արսեն Թորոսյանը։

Իսկ Մեսրոպ Առաքելյանը Facebook-յան իր էջում կատարել է հետևյալ գրառումը․

«ՀՖՖ նախագահը իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ։ Այսօր՝ 06.11.2019թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։

Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է»։


# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023