Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել?
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել, որն այսօր ընդունվել ՀՖՖ գործկոմի կողմից։ Բոլորը կողմերը միաձայն որոշում են կայացրել դեկտեմբերի 23-ին գումարել ՀՖՖ ժողով, որի ընթացքում ընտրվելու է նոր գործկոմի կազմը ու նոր նախագահը: Այս մասին Արթուր Վանեցյանը նշեց լրագրողների հետ հանդիմպան ժամանակ․
«Այսօր տեղի ունեցած ՀՖՖ գործկոմի նիստը նվիրված էր հայկական ֆուտբոլում ստեղծված հարցերի քննարկմանը: Քննարկման արդյունքում ես առաջարկեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը: Երկար քննարկում ունեցանք գործկոմի անդամների հետ»,-ասել է Արթուր Վանեցյանը:
Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի
# Արթուր-Վանեցյան, ՀՖՖ, ՀՖՖ-գործկոմ