Արթուր Սերոբյանն առաջին գոլն է խփել Կասա Պիայի կազմում 🎥
Պորտուգալիայի 1/32 եզրափակիչում «Կասա Պիան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ռաբու Պեյշե» ակումբին։
«Սագերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Արթուր Սերոբյանը, ով 27-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` բացելով բաշիվը։
Նշենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Կասա Պիայի» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։
Այսպիսով, Լիսաբոնը ներկայացնող ակումբը պայքարը կշարունակի Պորտուգալիայի գավաթի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Սերոբյան, Կազա Պիա, Պորտուգալիայի գավաթ, Ռաբու Պեյշե