Արթուր Միրանյանը երրորդ գոլն է խփել Ռումինիայի առաջնությունում 🎥
Ռումինական Սուպերլիգայի 17-րդ տուրում «Ունիվերսիտատիա Կլուժը» մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտեց «Հարմաշտադտին»։
Հյուրերի միակ գոլը 90+3-րդ խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը։ Հայ ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 70-րդ րոպեին։
28-ամյա հարձակվողը Ռումինիայի ընթացիկ առաջնությունում խփեց երրորդ գոլը։
«Ունիվերսիտատիա Կլուժը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, 30 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Հերմանշտադտը» վաստակեց 16 միավոր, լքեց վերջին տեղն ու բարձրացավ 15-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արթուր Միրանյան, Հերմանշտադտ, Ունիվերսիտատիա Կլուժ, Ռումինական Սուպերլիգա, Ռումինայի առաջնություն