Արթուր Դավթյանի`բրոնզե մեդալ ապահոված հիանալի ցատկերի տեսանյութը🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տոկիո-2020-ի մարմնամարզության շրջանակում օգոստոսի 2-ին իր մրցելույթն ունեցավ Արթուր Դավթյանը։
հայազգի մարմնամարզիկը մասնակցեց հենացատկի եզրափակչին և երկու ցատկերի համար ստացավ 14.733 միավոր։
Ընդհանուր հաշվարկում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` նվաճելով բրոնզե մեդալ։
Հավելենք, որ ընթացիկ օլիմպիական խաղերի շրջանակում Հայաստանը նվաճեց իր առաջին մեդալը։
Առաջարկում ենք վերհիշել Դավթյանի` բրոնզե մեդալ ապահոված հիանալի ցատկերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Դավթյան, Մարմնամարզություն, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր