Արթուր Դավթյանը` աշխարհի փոխչեմպիոն 🎥
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձել է փոխչեմպիոն։
33-ամյա մարզիկը հենացատկի եզրափակիչում վաստակել է 14,833 միավոր և կարիերայում առաջին անգամ դարձել աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Դավթյանը զիջել է միայն Օլիմպիական գործող չեմպիոն Կառլոս Յուլոյին (Ֆիլիպիններ, 14,866)։
Արթուր Դավթյանը նաև Օլիմպիական փոխչեմպիոն է, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Դավթյան, Մարմնամարզության ԱԱ, Մարմնամարզություն