«Արդա Գյուլերն ավելի մեծ ներուժ ունի, քան Մեսսին». Գյուլերի նախին մարզիչ

«Արդա Գյուլերն ավելի մեծ ներուժ ունի, քան Մեսսին». Գյուլերի նախին մարզիչ

20/10/2023 - 00:48

«Ռեալ Մադրիդի» նորեկ Արդա Գյուլերի նախկին մարիզչ Էրոլ Տոկգյոզլերը հայտարարել է, որ իր նախկին սանն ավելի մեծ ներուժ ունի, քան Լեո Մեսսին.

«Մեսսին ամենահանճարեղ ֆուտբոլիստն է, ում երբևէ տեսել եմ, իսկ Արդան մեծ կարողություններ ունի։

Մեսսին արդեն ամեն ինչի հասել է, Արդան նույնպես պետք է անի դա. նա դեռ երեխա է։

Եթե խոսենք զուտ ներուժի մասին, ապա Գյուլերն ավելի մեծ ներուժ ունի, քան Մեսսին` չնայած նա դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու։

Նրա ֆուտբոլը դեռևս վաղ փուլում է։ Արդան պետք է շատ հանդիպումներ անցկացնի, որպեսզի դառնա այնպիսի խաղացող, ինչպիսին կարող է լինել, սակայն, ինչպես արդեն ասացի, Գյուլերի ներուժն ավելի մեծ է, քան Մեսսիինը։

«Ռեալի» ֆուտբոլիստներից խաղաոճով նա առավել նման է Լուկա Մոդրիչին։ Նա այնպիսի ֆուտբոլիստ չէ, ինչպես, օրինակ, Տոնի Կրոսը։

Արդայի հիմնական զենքերն են գնդակով խաղը և շարժումը։ Նա միշտ մտածում է առաջ շարժվելու մասին։ Նա շատ ուղղահայաց է խաղում, նրա փոխանցումները նույնպես ուղղահայաց են՝ թիրախավորելով մրցակցի դարպասը»,- Տոկգյոզլերի խոսքերը մեջբերում է As-ը։

Հավելենք, որ Արդա Գյուլերն Էրոլ Տոկգյոզլերի գլխավորությամբ հանդես է ելել «Գենչլերբիրլիգի» ակումբի կազմում, երբ եղել է 13 տարեկան։

Հիշեցնենք, որ թուրք ֆուտբոլիստը վերջերս է համալրել «արքայական» ակումբի շարքերը, սակայն վնասվածքների պատճառով դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել «սերուցքայինների» կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023