Արգենտինան հրաժարվում է Իսպանիայում մասնակցել Ֆինալիսիմայի հանդիպմանը
Ֆինալիսիմայի Արգենտինա – Իսպանիա հանդիպման կայացումը լուրջ վտանգի տակ է, հայտնում է El Chiringuito-ն։
Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան (AFA) հրաժարվում է հանդիպանը մասնակցել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի «Բեռնաբեու» ստադիոնում։
«Ալբիսելեստեն» պահանջում է հանդիպումն անցկացնել մարտի 31-ին չեզոք դաշտում։ Հակառակ դեպքում արգենտինացիները կհրաժարվեն մասնակցել խաղին։
ESPN-ի լրագրող Էստեբան Էդուլը գրում է, որ Արգենտինան առաջարկել է խաղն անցկացնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում։ Եվրոպական քաղաքների այլ խոշոր մարզադաշտեր այդ ժամանակահատվածում պատրաստ չեն նման մակարդակի հանդիպում ընդունել։
Արգենտինան առաջարկել է նաև Ֆինալսիմիան անցկացնել երկու դիմակայությունով։ Տվյալ դեպքում հանդիպումներից մեկը կկայանա Բուենոս Այրեսում, մյուսը` Մադրիդում։
Լրագրող Էռնան Կաստրոյի տվյալներով` հանդիպումը «Բեռնաբեու» ստադիոնում եղել է ՈՒԵՖԱ-ի գաղափարը` կազմակերպության ու Մադրիդի «Ռեալի» նախագահաների` Ալեքսանդր Չեֆերինի և Ֆլորենտինո Պերեսի միջև տարաձայնությունները հարթելու համար։
Հիշեցնենք` նախապես որոշված էր, որ Արգենտինան և Իսպանիան Ֆինալիսիմայի հանդիպումը պետք է կայանա մարտի 27-ին Կատարի մայրաքաղաք Դոհայի «Լուսայիլ» ստադիոնում, բայց Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման պատճառով, մեծ հավանականությամբ, մրցավեճի անցկացման վայրը կփոխվի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Ֆինալիսիմա