Արգենտինայի գավաթ. Բալեկյանը դիպուկ է եղել 11-մետրանոցից` օգնելով իր թիմին դուրս գալ 1/16 եզրափակիչ 🎥
Արգենտինայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Բարակաս Սենթրալը» սեփական դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Տեմպերլեյին»։
Տանտերերը հանդիպման հիմնական ժամանակում պարտվում էին 0:2 հաշվով, բայց Ֆակունդո Բրուերայի դուբլի շնորհիվ կարողացել են փրկել հանդիպումը։
«Բարակաս Սենթրալից» 64-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
29-ամյա հարձակվողը նույնպես դիպուկ է իրացրել իր 11-մետրանոցը` օգնելով «Սենթրալին» հաղթել 5:4 հաշվով։
Այսպիսով, Ռուբեն Ինսուայի գլխավորած թիմը դուրս է եկել մրցաշարի 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի «Ատլետիկո Ուրական» – «Օլիմպո» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml