Արարատն ու Շլյոնսկը կրկին 6 գոլ խփեցին. մեր թիմը լքեց պայքարը🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Արարատը» հյուրընկալվելիս Վրոցլավ քաղաքում մրցեց Լեհաստանը ներկայացնող «Շլյոնսկի» դեմ։
Հիշեցնենք, դիմակայության առաջին խաղում «Շլյոնսկը» հաղթել էր 4:2 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն նույպես անհաջող մեկնարկեց մեր թիմի համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին Ռոբերտ Պիխը, օգտվելով «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովի թույլ տված սխալից, բացեց խաղի հաշիվը։
Մեր թիմը չընկճվեց բաց թողած գոլից և խաղակեսի ավարտին ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 40-րդ ու 42-րդ րոպեներին երկու անգամ աչքի ընկավ Մորի Կոնեն` դառնալով դուբլի հեղինակ։
Կողմերն ընդմիջման գնացին «արարատցիների»` 2:1 հաշվով առավելությամբ։
Ցավոք, երկրորդ խաղակեսում մեր թիմը կրկին դիրքային սխալներ թույլ տվեց, ինչի արդյունքում լեհական արդյունքը շատ արագ հավասարերեց և նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ. 57-րդ ու 66-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Շիմոն Լևկոտն ու Ռոբերտ Պիխը։
Նշենք, որ Պիխն «Արարատի» դեմ կայացած երկու խաղերում դարձավ 4 գոլի հեղինակ։
Խաղավարտին մոտ` 89-րդ րոպեին, Վարդան Բիչախչյանի սաներին հաջողվեց միայն հավասարեցնել հաշիվը, իսկ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Յակուբա Սիլուեն` 3:3։
Այսպիսով, «Շլյոնսկը» հաղթեց ընդհանուր 7:5 հաշվով և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում
«Արարատը», ցավոք, ավարտեց իր եվրագավաթային մրցելույթները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ, Կոնֆերենցիաների լիգա, Մորի Կոնե, Յակուբա Սիլուե, Ռոբերտ Պիխ, Վարդան Բիչախչյան