«Արարատը» ֆանտաստիկ comeback-ով առաջին հաղթանակն է տարել Fastex ՊԼ-ում 🎥
«Արարատը» ֆանտաստիկ comeback-ով առաջին հաղթանակն է տարել Fastex ՊԼ-ում 🎥
08/03/2026 - 14:44

Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Վանին»։

Չարենցավանը ներկայացնող ակումբը 77-րդ րոպեին` Մաուրոյի գոլից հետո, առաջ է անցել հաշիվի մեջ, բայց հյուրերը կարողացել են ֆանտաստիկ comeback անել խաղավերջում։

Ռիկարդո Դիոնիսիոյի գլխավորած թիմից դուբլ է ձևակերպել Կալիֆալա Մամադու Դումբիան։ Մալիացի հարձակվողը գոլերը խփել է 85-րդ ու 90+7-րդ րոպեներին։

«Արարատը» Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին հաղթանակն է տարել ու 6 միավորով վերջին` 10-րդ տեղում է։ «Վանը» 21 միավորով 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026