Արաուխոյի կոպտագույն սխալն Էյբարի դեմ խաղում 🎥
Իսպանական Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել հետնապահների թվում ընթացող «Էյբարի» դիմադրությունը․ գրնացվեց 1։1 հաշիվը։
Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեցին բասկյան ակումբի ֆուտբոլիստները։ «Էյբարի» հարձակվող Կիկե Գարսիան դաշտի կենտրոնում պրեսինգի ենթարկեց «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, ով էլ կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչի արդյունքում Կիկեն մեն-մենակ հայտնվեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դիմաց և գրավեց վերջինիս պաշտպանած դարպասը։
# Բարսելոնա, Էյբար, Լա-լիգա, Կիկե Գարսիա, Ռոնալդ Արաուխո