Ատլետիկոն փոխարինող է գտել Օբլակի համար
«Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակը, հնարավոր է, շուտով հեռանա ակումբից։
As-ը գրում է, որ սլովենացի դարպասապահը «Ատլետիկոյում» կորցրել է անփոխարինելի ֆուտբոլիստի կարգավիճակը։ Մադրիդյան ակումբն այժմ պատրաստ է վաճառել Օբլակին։
«Հնդկացիները» մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել ամենաբարձր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստներից։ Օբլակի աշխատավարձն ակումբում ամենաբարձրերից մեկն է։ Նա տարեկան վաստակում է 10 մլն եվրո։
Ինքը` Օբլակը, գիտի, որ «Ատլետիկոն» ցանկանում է վաճառել իր տրանսֆերը։ 31-ամյա դարպասապահը ցանկանում է ուժերը փորձել անգլիական Պրեմիեր լիգայում, եթե ստիպված լինի հեռանալ Իսպանիայի մայրաքաղաքից։
Նշվում է, որ «Ատլետիկոն»` որպես Օբլակի փոխարինողի, դիտարկում է «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիին։ «Չղջիկները» 23-ամյա դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 25 մլն եվրո։
Յան Օբլակը «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014 թ. հուլիսից` 441 խաղում դարպասը 203 անգամ պահելով անառիկ։
Գեորգի Մամարդաշվիլին 2023/24 մրցաշրջանում դաշտ է դուրս եկել 33 անգամ` անցկացնելով 12 «չոր» խաղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Գեորգի Մամարդաշվիլի, Յան Օբլակ, Վալենսիա, տրանսֆերներ