«Ատլետիկոն» «Ռեալի» դեմ խաղերում 1950թ. ի վեր լավագույն արդյունքն է գրանցել
«Ատլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում 5:2 հաշվով հաղթել է «Ռեալին»` մադրիդյան դերբիներում 1950թ. ի վեր գրանցելով լավագույն արդյունքը, հայտնում է MisterChip-ը։
«Ռոխիբլանկոսը» պաշտոնական խաղերում «Ռեալի» դարպասը նախորդ անգամ 5 գնդակ ուղարկել էր 1950թ. նոյեմբերի 12-ին կայացած Լա լիգայի խաղում` հաղթելով 6:3 հաշվով։
Առհասարակ, սա ընդամենը չորրորդ դեպքն էր, երբ «Ատլետիկոն» 5 գոլ է խփում դերբիում։ Մյուս երկու դեպքերը եղել էին 1947թ. նոյեմբերի 23-ին (5:0) և 1950թ. փետրվարի 12-ին (5:1)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ