Ատլետիկոն պատասխանել է Կլատենբուրգի խոստովանությանը
Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով սպասարկել է Չեմպիոնների լիգայի 2015/16 խաղարկության եզրափակիչ «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպումը, խոստովանել է, որ այդ խաղում Սերխիո Ռամոսի խփած գնդակը չպետք է արձանագրեր, քանի որ խաղացողը գտնվել է խաղից դուրս իրավիճակում։
Այդ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում «արքայական» ակումբը 5։3 հաշվով հաղթել է մրցկակցին։
«Ատլետիկոն» Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում հետևյալ կերպ է արձագանքել է Կլատենբուրգի խոստովանությանը․
« ? »։
# Ատլետիկո Մադրիդ, Մարկ Կլատենբուրգ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ