Ատլետիկոն ու Խետաֆեն առաջին խաղակեսում 6 գոլ խփեցին🎥
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Խետաֆեի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսը պարզապես թրիլլերային սցենարով անցավ, որի ընթացքում գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան նշանակեց 3 11-մետրանոց հարված, իսկ կողմերը փոխանակվեցին խփած երեքական գնդակով։
Խաղի հաշիվը 9-րդ րոպեին կարող էր բացել Լուիս Սուարեսը, սակայն Էլ Պիստոլերոն վրիպեց 11-մետրանոցից. «Խետաֆեին» փրկեց դարպասապահ Դավիդ Սորիան։
Այդուհանդերձ, «հնդկացիները» Անխել Կոռեայի ու Մաթեուս Կունյայի գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 20-րդ ու 27-րդ րոպեներին։
Բաց թողած երկու գոլը չկոտրեց հյուրերին, ովքեր 30-42-րդ րոպեների ընթացքում 3 գնդակ ուղարկեցին Յան Օբլակի պաշտպանած դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Էնես Ունալը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բորխա Մայորալը։
Ընդ որում, թուրք ֆուտբոլիստը երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Երբ թվում էր` կողմերն ընդմիջման են գնալու «Խետաֆեի» առավելության պայմաններում, Դիեգո Սիմոնեի սաները 45+4-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Անխել Կոռեան, ով նույնպես դարձավ դուբլի հեղինակ։
Կողմերը, ի վերջո, ընդմիջման գնացին 3:3 հաշվի պայմաններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել Կոռեա, Ատլետիկո Մադրիդ, Բորխա-Մայորալ, Դիեգո-Սիմեոնե, Էնես Ունալ, Լա-լիգա, Լուիս-Սուարես, Խետաֆե, Մաթեուս Կունյա