Ատլետիկոն շարունակուն է փայլել` ջախջախելով Վալենսիային🎥
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «հնդկացիներն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն` «չղջիկներին» ջախջալելով 3:0 հաշվով։
Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Անտուան Գրիզմանը, Յանիկ Ֆերեյրա Կարասկոն ու Տոմա Լեմարը։
Նշենք, որ մադրդիյան ակումբը Լա լիգայի շրջանակում անպարտելի է արդեն 10 հանդիպում անընդմեջ։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 51 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Վալենսիան», 26 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լա-լիգա, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Վալենսիա, Տոմա Լեմար