«Ատլետիկոն» Մոլինայի անհավանական գոլի շնորհիվ հաղթեց «Խետաֆեին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» տնային խաղում 1:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
«Լոս կոլչոներոսի» հաղթական գոլը 8-րդ րոպեին խփեց Նահուել Մոլինեն։ Արգենտինացի պաշտպանը հեռահար հարվածով անհավանական գոլ խփեց։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 57 միավորով 3-րդն է, «Խետաֆեն»` 35 միավորով 9-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml