Ատլետիկոն ճախրում է` գերխոշոր հաշվով ջախջախելով Սելթիկին 🎥
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Սելթիկի» դեմ։
«Հնդկացիները» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` «կելտերին» ջախջախելով 6:0 հաշվով։
Հանուն արդարության` նշենք, որ շոտլանդական ակումբը 23-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց ճապոնացի հարձակվող Դայզեն Մայեդան, ինչից հետո «Սելթիկը» բաց թողեց 5 գոլ։
Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Անտուան Գրիզմանն ու Ալվարո Մորատան, իսկ Սամուել Լինոն ու Սաուլ Նիգեսն աչքի ընկան մեկական անգամ։
E խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Լացիո» 1:0 «Ֆեյենորդ»
Խումբը 4-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Ատլետիկո» – 8 միավոր
- «Լացիո» – 7
- «Ֆեյենորդ» – 6
- «Սելթիկ» – 1
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Անտուան-Գրիզման, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Սիմեոնե, Չեմպիոնների-լիգա, Սամուել Լինո, Սաուլ Նիգես, Սելթիկ