Ատլետիկոն հիանալի է վերսկսել առաջնությունը?
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Լևանտեին»։
Դիեգո Սիմեոնեի սաները ողջ խաղի ընթացքում ունեին խաղային առավելություն, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել Այտոր Ֆերնանդեսի պաշտպանած դարպասը։ Հանդիպման 15-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի պաշտպան Բրունո Գոնսալեսը։
Ավելի քան երեք ամիս անց վերսկսված Լա լիգայի շրջանակում «հնդկացիները» տարան երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ ընդհանրապես վերսկսումից հետո կայացած 4 խաղերից 3-ը հաղթական ավարտ է ունեցել։ Նշենք, որ մադրիդյան ակումբը կայացած վերջին խաղերում բաց չի թողել գեթ մեկ գնդակ։
«Ատլետիկոն» օգտվելով մրցակիցների նվերներից՝ 55 միավորով արդեն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Լևանտեն» 38 միավորով 11-րդն է։
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լա-լիգա, Լևանտե