«Ատլետիկոն» կրկին խնդիրներ ունի` չհաղթելով նաև «Էլչեին» 🎥

«Ատլետիկոն» կրկին խնդիրներ ունի` չհաղթելով նաև «Էլչեին» 🎥

24/08/2025 - 00:08

Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում նույնպես չհաղթեց` ոչ-ոքի(1:1) գրանցելով «Էլչեի» դեմ խաղում։

Հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը, որին հյուրերը 15-րդ րոպեին պատասխանեցին Ռաֆա Միրի դիպուկ հարվածով։

Հանդիպման հերոս դարձավ «Էլչեի» դարպասապահ Մատիաս Դիտուրոն` կատարելով 5 սեյվ։

Դիգեո Սիմեոնեի գլխավորած թիմն առաջին տուրում էլ 1:2 հաշվով պարտվել էր «Էսպանյոլին»։ Մադրիդյան գրանդը նոր մրցաշրջանում դեռ հաղթանակ չի տարել և 1 միավորով 14-րդն է։

«Էլչեն» 2 միավորով է վաստակել ու 11-րդ տեղն է զբաղեցնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023