Ատլետիկոյի պաշտպանը մոտ է Ասթոն Վիլայի հետ պայմանագիր կնքելուն
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Մարիո Հերմոսոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ասթոն Վիլայի» կազմում։
28-ամյա պաշտպանը որոշել է չերկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ և ընթացիկ մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում լքել «հնդկացիների» շարքերը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել «Ասթոն Վիլայի» հետ։ Հերմոսոն նոր ակումբում կվաստակի 5 մլն եվրո աշխատավարձ։
Հավելենք, որ Հերմոսոն «Ատլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` 170 խաղում խփել է 10 գոլ, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Ատլետիկո Մադրիդ, Մարիո Հերմոսո, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ