Ատլետիկոյի անպարտելիության տպավորիչ շարքն ընդհատվեց
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։
Այդ պարտության պատճառով ընդհատվեց «Ատլետիկոյի» Լա լիգայի շրջանակում շարունակվող տպավորիչ անպարտելության շարքը։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Դիեգո Սիմեոնեի սանրեը ներքին առաջնությունում չէին պարտվում 26 հանդիպում, որի շրջանակում տարել էին 17 հաղթանակ, իսկ ևս 9 հանդիպում ավարտել էին ոչ-ոքի արդյունքով։
«Ատլետները» վերջին անգամ պարտվել էին 2020 թվականի սեպտեմբերին, ընդ որում, նրանց կրկին պարտության էր մատնել «Ռեալը» (1:0):
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ