Ատլետիկո Մինեյրոն թրիլլերային 11-մետրանոց հարվածաշարով հաղթել է Ֆլամենգոյին` դառնալով Բրազիլիայի Սուպերգավաթակիր🎥
Փետրվարի 20-ին` Կույաբայի «Արենա Պանտանալ» մարզադաշտում, կայացել է Բրազիլիայի Սուպերգավաթի 2022 թ. հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ատլետիկո Մինեյրոն» ու «Ֆլամենգոն»։
Հանդիպման հիմնական ժամանակն անցավ բավական հետաքրքիր պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։
Նախ 42-րդ րոպեին «Ատլետիկոյին» առաջ մղեց Իգնասիո Ֆերնանդեսը, ապա 56-րդ րոպեին Գաբիգոլը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
64-րդ րոպեին Բրունո Էնրիեն արդեն «Ֆլամենգոյին» առաջ մղեց, սակայն Անտոնիո Մոհամեդի սաների պատասխանը չուշացավ. 75-րդ րոպեին աչքի ընկավ վետերան հարձակվող Հալկը։
Ըստ մրցաշարի կանոնադրության` եթե հանդիպման հիմնական ժամանակն ավարտվում է ոչ-ոքի արդյունքով, միանգամից նշանակվում է 11-մետրանոց հարվածաշար։
«Վիճակախաղն» անցավ թրիլլերային սցենարով, որն ավարտվեց «Ատլետիկո Մինեյրոյի» հաղթանակով` 8:7 հաշվով։
Կողմերը միասին վերցրած իրացրին 24 հարված։ Այդ հարվածներից 4-ը հետ մղեցին ակումբների դարպասապահները (երկուական սեյվ), ևս 5 հարվածից հետո էլ գնդկաը շեղ կամ բարձր ընթացավ։
Այսպիսով, «Ատլետիկո Մինեյրոն» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Բրազիլիայի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Մոհամեդ, Ատլետիկո Մինեյրո, Բրազիլիայի Սուպերգավաթ, Գաբիգոլ, Գաբրիել Բարբոսա, Հալկ, Ֆլամենգո