Ատլետիկը բարձրանում է փառքի գագաթնակետին` 40 տարի անց դառնալով Իսպանիայի գավաթակիր 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Բիլբաոյի «Ատլետիկն» ու «Մալյորկան»։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին «Ատլետիկի» ֆուտբոլիստները` հաղթելով 4:2։
Վճռորոշ դարձան «Մալյորկայի» ֆուտբոլիստներ Մանու Մորլանեսի ու Նեմանյա Ռադոնիչի վրիպումները։
Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց «Մալյորկայի» կիսապաշտպան Դանիել Ռոդրիգեսը, իսկ բասկերի պատասխան գոլը 50-րդ րոպեին խփեց Օյան Սանսեթը։
Այսպիսով, «Ատլետիկ Բիլբաոն» 1984 թ. հետո առաջին անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։ Ակումբը հոբելյանական` 25-րդ անգամ է դառնում Արքայական գավաթի հաղթող։ Բասկյան ակումբը մինչև այս պարտվել էր նախորդ 6 եզրափակիչներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ատլետիկ Բիլբաո, Էռնեստո-Վալվերդե, Իսպանիայի գավաթ, Մալյորկա, Օյան Սանսեթ